«Մուրադ-Սար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին: Առաջին ընկերությունն է Հայաստանում, որը հիմք է դրել, դռների և պատուհանների կառուցվածքների (պոլիվինիլիքլորիդե u-PVC պրոֆիլների) արտադրությանը` նորագույն տեխնոլոգիաներով: Շնորհիվ հետևողական ու տքնաջան աշխատանքի՝ շատ կարճ ժամանակում գրավել է առաջատար դիրքեր Հայաստանյան շուկայում:
Ներդրվեցին տվյալ ոլորտում մասնագիտացված եվրոպական հայտնի ընկերությունների բազմամյա փորձը, հոսքագծերն ու կաղապարները, որի արդյունքում ստեղծվեց հզոր ու ժամանակակից արտադրություն, և 2006 թվականի մայիս ամսից թողարկվեց առաջին արտադրանքը:
Ընկերության աշխատակիցները վերապատրաստվել են եվրոպական հեղինակավոր ընկերությունների բարձրակարգ մասնագետների կողմից, իսկ արտադրության մեջ օգտագործվում է բացառապես եվրոպական և ամերիկյան բարձրորակ հումք:
Գերմանիայում անցկացված լաբորատոր փորձարկումների արդյունքում, «Մուրադ-Սար» ՍՊ Ընկերության ARPLAS ապրանքանիշի պրոֆիլները ոչ միայն համապատասխանել են, այլև գերազանցել են որակի եվրոպական չափանիշներն ու նորմերը, ինչը հիմնավորված և երաշխավորված է եվրոպական մի շարք ընկերությունների կողմից:
«Մուրադ-Սար» ՍՊԸ-ն ստացել է համապատասխանության AST-C 01E-0003-2010 վկայական, որը հավաստում է, «Մուրադ-Սար» ՍՊԸ-ի կողմից թողարկվող դռների եւ պատուհանների համար PVC պրոֆիլների արտադրության որակի կառավարման համակարգերը համապատասխանում են ISO 9001: 2008 միջազգային ստանդարտի պահանջներին: